Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Եվ նորից ստուգումներ

Եվ նորից ստուգումներ
31.05.2012 | 14:08

Կաթնամթերք արտադրողները, ինչպես ասում են, «допрыгались»։ ԷԿՈ և ԲԻՈ սննդամթերք արտադրողներին օրինական դաշտ բերելու նպատակով առաջիկայում լուրջ ստուգումներ են նախատեսվում սննդի, հատկապես կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այս մասին փաստում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նկատենք, որ ստուգումների պատճառներից մեկն էլ վերջիններիս կողմից օրենքի հավանական խախտումն է։ Նշենք, որ, ըստ օրենքի, պաշտոնական թույլտվություն չունենալու դեպքում արտադրության կազմակերպումն արգելվում է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս խնդիրը ևս պետք է ուսումնասիրվի։ Գուցե ոմանք այս ստուգումները կփորձեն քաղաքականացնել, սակայն այն, որ կաթնամթերքի որակը բանի նման չէ, փաստ է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 12253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ